Հանրապետական հիվանդանոցի բժիշկների մեղքով՝ նորածինը ծանր վիճակում է
«Արմենիա» բժշկական կենտրոնի (նախկին Հանրապետական հիվանդանոցի) բժիշկների մեղքով նորածին երեխան այժմ ծանր վիճակում է։ Այդ մասին «7օր»-ին ասել է նորածին տղայի հայրը՝ Ալբերտ Աբգարյանը՝ տեղեկացնելով, որ բժիշկներն անտեսել են կեսարյան հատում անելու իր և իր տիկնոջ՝ Ծովինար Ղամբարյանի թախանձանքները։
-Բոլոր ցուցումները եղել են, որի հիման վրա պետք է կեսարյան հատում արվեր, բայց անհասկանալի պատճառներով չի արվել, առանց հիմքի։ Ուշադրություն չեն դարձրել մեր խնդրանքներին։ Ժամեր շարունակ տանջվելուց հետո ինքնուրույն է ծննդաբերել, և երեխան թթվածնային քաղցով է ծնվել, ինչի հետևանքով շնչառական օրգանների խնդիր է առաջացել, ու այս պահին երեխան ծանր վիճակում է,-ասել է նորածնի հայրը։
Նա նաև ավելացրել է, որ մինչ ծննդաբերությունը բժիշկները մոտ մեկուկես ժամ ծննդկանին ստիմուլյացիա են տվել, ինչի իրավունքը ևս չեն ունեցել։
-Սա բժշկի սխալն է, սա անփութություն է, անգործություն։ Բժիկը որևէ բանով չի էլ փորձել բացատրել։ Բոլոր գինեկոլոգների համար ակնհայտ է, որ սա բժշկի մեղքն է,-ավելացրել է Ա. Աբգարյանը։

7or.am