Լրահոս

05.09.2014 17:25


Մերկելը կշարունակի Մոսկվայի հետ հեռախոսային դիվանագիտությունն Ուկրաինայի հարցով

Մերկելը կշարունակի Մոսկվայի հետ հեռախոսային դիվանագիտությունն Ուկրաինայի հարցով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու ջանքերում մտադիր է հետագայում էլ շարունակել հեռախոսային դիվանագիտությունը Մոսկվայի հետ։ Այս մասին նա հայտարարել է «Hannoversche Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում։

«Իհարկե, ես հետագայում էլ շարունակելու եմ զրուցել Ռուսաստանի նախագահի հետ, երբ կհամարեմ դա անհրաժեշտ և օգտակար, որպեսզի հակամարտության խաղաղ քաղաքական որոշման լուծում գտնվի։ Հիմա պետք է շտապ քաղաքական որոշում գտնել», – հատուկ ընդգծել է կանցլերը՝ նշելով, որ Ուկրաինան ազատ և ինքնուրույն պետք է լուծի՝ ինչ ճանապարհով գնալ։

Մերկելը նշել է, որ բանակցություններն արդեն մի շարք դրական արդյունքների են հանգեցրել։ Դրանցից մեկը նա նշել է ճգնաժամի կարգավորմանն ուղղված կոնտակտային խմբի ստեղծումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը