Հանդիպել են Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները
Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին:
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները:
Մտքեր են փոխանակվել հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ:
Նախարարները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել և իր լիակատար աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Զրույցին անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: