Լրահոս

05.09.2014 15:10


Հայաստանից արտահանվել է 1255 տոննա ձմերուկ

Հայաստանից արտահանվել է 1255 տոննա ձմերուկ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով:

Հաշվետու շրջանում հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն:

Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանից արտահանվել է 1255 տոննա ձմերուկ, ընդ որում, ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստանի Հանրապետություն: 2013 թվականին ոչ մի կիլոգրամ ձմերուկ հանրապետությունից չի արտահանվել:

Այս խորագրի վերջին նյութերը