Լրահոս

05.09.2014 15:23


ԱՄՆ–ը կոալիցիա կստեղծի «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար

ԱՄՆ–ը կոալիցիա կստեղծի «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար

ԱՄՆ–ը դաշնակից երկրների հետ կոալիցիա է ստեղծում Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթաժողովին։

Նա դիմել է 10 երկրների ներկայացուցիչների, որոնք մասնակցել են նիստին։ Խորհրդակցությանը մասնակցում էին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ–ի, Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳՆ և պաշտպանության ղեկավարները։

«Մենք պետք է գրոհենք նրանց, որպեսզի թույլ չտանք նոր տարածքներ գրավել, որպեզի աջակցենք Իրաքի պաշտպանական ուժերին և մյուս երկրներին՝ պատրաստակամ գործել տարածաշրջանում, որոնք պատրաստ են հանդես գալ իսլամիստների դեմ՝ չօգտագործելով մեր սեփական զինուժը», – նշել է նա։

Քերին շեշտել է, որ կոալիցիայի երկրները չեն պատրաստվում սեփական զորքերը մտցնել Իրաքի տարածք։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը