Քաղաքական

05.09.2014 16:15


143 օրենքներից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ժամանակ

143 օրենքներից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ժամանակ

ՀՀ ԱԺ 5-րդ նստաշրջանում ընդունված 143 օրինագծերից միայն 7-ն է եղել պատգամավորների հեղինակածը, իսկ արտահերթ մի քանի նիստի ժամանակ ավելի շատ օրենք է ընդունվել, քան հերթական քառօրյաների: «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ 143 օրենքներից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ժամանակ, իսկ մնացած 66-ը՝ հինգ ամսվա ընթացքում։ Ծավալուն 2 օրենսդրական փաթեթ էլ, որոնցից մեկը «Կուտակին կենսաթոշակների մասին» օրենքն է, քննարկվել և ընդունվել են 1 օրում:

Լ. Վասիլյանը նաև նշել է, որ ոչիշխանական խմբակցությունների համագործակցությունը, ինչպես նաև կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը նպաստել են ԱԺ–ում ուժերի բևեռացվածությանը։

Ասուլիսին հրավիրված ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նկատել է, որ օրենսդիրը գործադրի «կրնկի» տակ է:

–Խորհրդարանական մեծամասնությունն ինքնուրույն չէ և չնայած բացարձակ մեծամասնությանը՝ ենթարկվում է գործադրին: Այդ նույն մեծամասնությունն օրենքներն անց է կացրել «շըփ-թըփ» ռեժիմով, որպեսզի պատգամավորները դրանք չհասցնեն կարդալ և գնահատական տալ,–ասել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը