Չեզոք Մոլդովայի բանակն անցնում է ՆԱՏՕ–ի ստանդարտներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վալերի Տրոյենկոն՝ մեկնաբանելով մասնակցության արդյունքները Ուելսում դաշինքի երկօրյա գագաթաժողովում։
«Մեր երկրի ռազմական կրթական հաստատություններում այսօր կրթական ծրագրերի փոփոխություն է իրականացվում ՆԱՏՕ–ի մեթոդիկայի գործարկմամբ։ Բացի այդ, զինվորների և սպաների անհատական պատրաստվածությունը կատարելագործվելու է զորավարժությունների շրջանակներում, որոնք կազմակերպվում են դաշինքի կողմից»,– նշել է նախարարը։
Իր կողմից ՆԱՏՕ–ն պատրաստ է օգնել ներկայիս ռազմական ներուժի վերլուծության հարցում և սահմանել ոլորտները, որոնք պետք է զարգացնել։
Մոլդովան, որն, ըստ Սահմանադրության, չեզոք երկիր է համարվում, ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունները կառուցում է գործընկերության անհատական ծրագրով։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ՆԱՏՕ–ի անդամակցությանը կողմ է բնակչության միայն 14 %-ը։ Քաղաքացիների 52 %-ը կարծում է, որ երկրի անվտանգության լավագույն ապահովումը չեզոքության կարգավիճակն է, իսկ 12%-ը կողմ է ՀԱՊԿ–ի անդամակցությանը։
Մոլդովայի բանակն անցնում է ՆԱՏՕ–ի ստանդարտներին

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։