Ֆրանսիացի պատգամավորն Ադրբեջանի գնահատականներին ականջալուր չի լինի
Ֆրանիսիայի ԱԺ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Լը Ռուին այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի նախագահի դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով: Ֆրանսիացի պատգամավորը նաև անհանգստություն է հայտնել վերջին շրջանում սահմանին ադրբեջանական կողմի իրականացրած սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։
–Եթեդատողություններանելուլինեմդիվանագիտականորևէգործունեությանմասին, ապաԱդրբեջանիկողմիցհնչեցվածգնահատականներին հաստատականջալուրչեմլինի,–ասել է նա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, Բրյունո Լը Ռուին հույս է հայտնել, որ 2015թ. Ֆրանսիան կընդունի այն։
–Դրա ժամանակը հասունացել է,–ասել է ֆրանսիացի պատգամավորը։
Ֆրանսիացի պատգամավորն Ադրբեջանի գնահատականներին ականջալուր չի լինի
Ֆրանիսիայի ԱԺ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Լը Ռուին այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի նախագահի դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով: Ֆրանսիացի պատգամավորը նաև անհանգստություն է հայտնել վերջին շրջանում սահմանին ադրբեջանական կողմի իրականացրած սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։
–Եթե դատողություններ անելու լինեմ դիվանագիտական որևէ գործունեության մասին, ապա Ադրբեջանի կողմից հնչեցված գնահատականներին հաստատ ականջալուր չեմ լինի,–ասել է նա:

7or.am