Լրահոս

05.09.2014 19:07


ՄԿՈՒ համակարգում նույնպես տնօրենների հավաստագրում կիրականացվի

ՄԿՈՒ համակարգում նույնպես տնօրենների հավաստագրում կիրականացվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրեններին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցեր, նախարարը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտում պետական քաղականության նոր մոտեցումները: Դիմելով քոլեջների և ուսումնարանների տնօրեններին՝ նախարարը նշել է, որ ոլորտում մի շարք նորարարություններ են նախատեսվում, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխություններն քննարկվում են խորհրդարանում: Անդրադառնալով քոլեջից բուհ տեղափոխվելու համակարգին՝ ՀՀ ԿԳ նախարարը Ա. Աշոտյանը նշել է, որ այս տարվանից սկսած քոլեջների լավագույն շրջանավարտները իրավունք կունենան տեղափոխվել միայն բուհերի հեռակա համակարգ՝ երկրորդ կուրս, նույն հնարավարությունը առկա համակարգի համար չի գործելու: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև 12-ամյա պարտադիր հանրակրթության անցնելու համակարգի ներդրմանը: Նշելով, որ օրենսդրական փաթեթն այժմ գնտնվում է ԱԺ-ում՝ նախարարը հույս է հայտնել, որ այն գալիք քառօրյաում վերջնական կընդունվի:

Այս խորագրի վերջին նյութերը