Լրահոս

05.09.2014 22:05


ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 125 հարց

ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 125 հարց

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 8-ի նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը