Առանց քմծիծաղի հնարավոր չէ ծանոթանալ բարձրագույն իշխանության ներկայացուցչի այս հայտարարությանը:
Կարեւոր չէ՝ ով է ասողը: Դա պարզապես ամբողջ իշխանության խոստում-խոստովանությունն է, որ պարզապես դուրս է թռչում Շարմազանովի շուրթերից:
Վերջինս նաև խրոխտաբար հայտարարում էր, թե իրենք ընդդիմությանը համոզելու խնդիր չունեն, որ գործող իշխանությունը լավն է։
«Մենք եկել ենք իշխանության՝ իրականացնելու ժողովրդի առջև տված խոստումները։ Ինչքանով դա կստացվի՝ 2017թ-ի ընտրությունները ցույց կտան»,– ավելացնում է նա։
Ուրեմն, պարզվում է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ արդեն վեց տարի երկրի կառավարման ղեկին գտնվող ուժը նոր-նոր է միայն պատրաստվում դիմակայել մարտահրավերներին: Դե, չհաշված «Սառցե դույլ» մարտահրավերը, որն իսկապես իշխանությանը հաջողվեց դիմակայել: Ինչեւէ:
Լսելով սույն հայտարարությունը՝ կարելի է կարծել, թե երեւի մինչեւ հիմա աղքատություն չկար, մարդիկ էլ նորմալ էին ապրում (ուղղակի պետք է նրանց կյանքն ավելի բարելավել), դե, իսկ արտաքին մարտահրավերներն էլ քիչ առաջ նկատվեցին՝ որպես սպառնալիք:
Ինչ վերաբերում է վեց տարի տրված խոստումներին, ապա Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի կիսվելուն ընդառաջ՝ նոր միայն պետք է սկսել դրանք իրականացնել:
Ինչ-որ շատ չի հանգստացե՞լ իշխանությունը: Վեց տարի հանգստանալ կլինի՞:
Տեսնես՝ ո՞վ է իշխանությանը վերջապես բոթել, քնից արթնացրել ու ասել՝ վե՛ր կաց, ա՛յ մարդ, օրը ճաշ դառավ, հրե՛ն, լիքը մարտահրավերները եկել չոքել են քո դռանը: Դե, շո՛ւտ, դիմակայի՛ր:
Իսկապես, զավեշտ է: Տարիներով մատը մատին չեն խփել, երկրում կուտակված խնդիրները չեն կարողացել լուծել՝ պետությունը հասցնելով վտանգավոր սահմանագծի ու հիմա նոր են պատրաստվում դիմակայել մարտահրավերներին:
Չլինի՞ էն կորած կախարդական փայտիկը գտել են, որի մասին անցած տարիներին շարունակ հիշեցնում էին՝ ասելով, թե մենք կախարդական փայտիկ չունենք, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք:
-Դե լավ, առանց կախարդական փայտիկի գոնե մի հարց լուծել հնարավոր չէ՞,- անցած տարիներին իշխանությանը հարցնում էր ժողովուրդը:
Հարցը չլսելու էին տալիս եւ չէին պատասխանում:
Իսկ հիմա, երբ արդեն շատ ժամանակ չի մնացել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, իշխանությունը վստահ հայտարարում է, թե երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը գտնվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:
Այստեղ է խնամքով պահվում կախարդական փայտիկը, ինչից կարող են օգտվել միայն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հանրաքվեով ընդունելուց հետո:
Իսկ անցած վեց տարիներին, ինչպես գիտեք, խեղճ իշխանությունն ամենուր փնտրում ու չէր գտնում այդ ամենազոր փայտիկը: Հասկանո՞ւմ եք՝ եթե միայն կարողանար մի քիչ շուտ գտնել այդ փայտիկը, ապա ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսքան ձախողումներ թույլ չէին տա:
Ինչեւէ, ժողովուրդը կարող է անհոգ լինել, քանզի իշխանությունը պատրաստվում է դիմակայել մարտահրավերներին:
Բայց պետք չէ ուղղակի հասկանալ. «մարտահրավերն» իրականում մեկն է՝ սահմանադրական փոփոխություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ժողովրդի կյանքը բարելավելու, աղքատությունը մեղմելու, արտագաղթը կանխելու, տնտեսությունը զարգացնելու հետ: Ավելին՝ սահմանադրական փոփոխություններն է՛լ ավելի են խորացնելու նշված խնդիրները։
Այնպես որ, սահմանադրական փոփոխությունն, իրոք, մարտահրավեր է, և ժողովուրդը պետք է կարողանա հաղթահարել այդ մարտահրավերը։
Վեց տարում իշխանությանը հաջողվել է դիմակայել միայն «Սառցե դույլ» մարտահրավերին
«Այո՛, մենք պատրաստվում ենք դիմակայել մարտահրավերներին, այսինքն՝ աղքատությանը, քաղաքական և սոցիալական բարեփոխումներին, սահմանադրական բարեփոխումներին, որ օր օրի պետք է ամեն ինչ անել, որպեսզի հասարակության կյանքն ավելի բարելավվի։ Էլ չեմ ասում արտաքին մարտահրավերներին ու անվտանգության հետ կապված խնդիրներին»:
Առանց քմծիծաղի հնարավոր չէ ծանոթանալ բարձրագույն իշխանության ներկայացուցչի այս հայտարարությանը:
Կարեւոր չէ՝ ով է ասողը: Դա պարզապես ամբողջ իշխանության խոստում-խոստովանությունն է, որ պարզապես դուրս է թռչում Շարմազանովի շուրթերից:
Վերջինս նաև խրոխտաբար հայտարարում էր, թե իրենք ընդդիմությանը համոզելու խնդիր չունեն, որ գործող իշխանությունը լավն է։
«Մենք եկել ենք իշխանության՝ իրականացնելու ժողովրդի առջև տված խոստումները։ Ինչքանով դա կստացվի՝ 2017թ-ի ընտրությունները ցույց կտան»,– ավելացնում է նա։
Ուրեմն, պարզվում է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ արդեն վեց տարի երկրի կառավարման ղեկին գտնվող ուժը նոր-նոր է միայն պատրաստվում դիմակայել մարտահրավերներին: Դե, չհաշված «Սառցե դույլ» մարտահրավերը, որն իսկապես իշխանությանը հաջողվեց դիմակայել: Ինչեւէ:
Լսելով սույն հայտարարությունը՝ կարելի է կարծել, թե երեւի մինչեւ հիմա աղքատություն չկար, մարդիկ էլ նորմալ էին ապրում (ուղղակի պետք է նրանց կյանքն ավելի բարելավել), դե, իսկ արտաքին մարտահրավերներն էլ քիչ առաջ նկատվեցին՝ որպես սպառնալիք:
Ինչ վերաբերում է վեց տարի տրված խոստումներին, ապա Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի կիսվելուն ընդառաջ՝ նոր միայն պետք է սկսել դրանք իրականացնել:
Ինչ-որ շատ չի հանգստացե՞լ իշխանությունը: Վեց տարի հանգստանալ կլինի՞:
Տեսնես՝ ո՞վ է իշխանությանը վերջապես բոթել, քնից արթնացրել ու ասել՝ վե՛ր կաց, ա՛յ մարդ, օրը ճաշ դառավ, հրե՛ն, լիքը մարտահրավերները եկել չոքել են քո դռանը: Դե, շո՛ւտ, դիմակայի՛ր:
Իսկապես, զավեշտ է: Տարիներով մատը մատին չեն խփել, երկրում կուտակված խնդիրները չեն կարողացել լուծել՝ պետությունը հասցնելով վտանգավոր սահմանագծի ու հիմա նոր են պատրաստվում դիմակայել մարտահրավերներին:
Չլինի՞ էն կորած կախարդական փայտիկը գտել են, որի մասին անցած տարիներին շարունակ հիշեցնում էին՝ ասելով, թե մենք կախարդական փայտիկ չունենք, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք:
-Դե լավ, առանց կախարդական փայտիկի գոնե մի հարց լուծել հնարավոր չէ՞,- անցած տարիներին իշխանությանը հարցնում էր ժողովուրդը:
Հարցը չլսելու էին տալիս եւ չէին պատասխանում:
Իսկ հիմա, երբ արդեն շատ ժամանակ չի մնացել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, իշխանությունը վստահ հայտարարում է, թե երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը գտնվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:
Այստեղ է խնամքով պահվում կախարդական փայտիկը, ինչից կարող են օգտվել միայն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հանրաքվեով ընդունելուց հետո:
Իսկ անցած վեց տարիներին, ինչպես գիտեք, խեղճ իշխանությունն ամենուր փնտրում ու չէր գտնում այդ ամենազոր փայտիկը: Հասկանո՞ւմ եք՝ եթե միայն կարողանար մի քիչ շուտ գտնել այդ փայտիկը, ապա ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսքան ձախողումներ թույլ չէին տա:
Ինչեւէ, ժողովուրդը կարող է անհոգ լինել, քանզի իշխանությունը պատրաստվում է դիմակայել մարտահրավերներին:
Բայց պետք չէ ուղղակի հասկանալ. «մարտահրավերն» իրականում մեկն է՝ սահմանադրական փոփոխություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ժողովրդի կյանքը բարելավելու, աղքատությունը մեղմելու, արտագաղթը կանխելու, տնտեսությունը զարգացնելու հետ: Ավելին՝ սահմանադրական փոփոխություններն է՛լ ավելի են խորացնելու նշված խնդիրները։
Այնպես որ, սահմանադրական փոփոխությունն, իրոք, մարտահրավեր է, և ժողովուրդը պետք է կարողանա հաղթահարել այդ մարտահրավերը։
Կիմա Եղիազարյան