Աշխարհ

06.09.2014 12:07


Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ուկրաինան կպահպանի տարածքային ամբողջականությունը

Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ուկրաինան կպահպանի տարածքային ամբողջականությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ երկիրը կպահպանի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի ղեկավարը։

Կիևյան իշխանությունները և ինքնահռչակված հանրապետությունները պայմանավորվել են հրադադարի մասին։ Նախօրեին Մինսկում կայացել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի երկրորդ հանդիպումը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Իգոր Պլոտնիցկին, ինքնահռչակված ԴԺՀ և ԼԺՀ հետագա կարգավիճակն ուրբաթ Մինսկում կայացած հանդիպմանը չի քննարկվել։ Նախօրեին Մինսկում հակամարտող կողմերը պայմանավորվել են հրադադարի, նրա պահպանման միջազգային մոնիթորինգի, բոլոր գերիների փոխանակման և մարդասիրական միջանցքներ բացելու մասին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը