Լրահոս

06.09.2014 13:10


Օբաման ու Էրդողանը հանդիպել են

Օբաման ու Էրդողանը հանդիպել են

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 5-ին կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: «Milliyet»-ը հաղորդում է, որ մոտ 1 ժամ 30 րոպե տևած հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ:

Էրդողանը դատապարտել է ԱՄՆ կողմից Իրաք զենք ուղարկելը՝ մտավախություն հայտնելով, որ այն կարող է խոչընդոտել Թուրքիայի կողմից վարվող քրդական հարցի կարգավորմանը և նպաստել լարվածության խորացմանը:

Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի վարած երկակի քաղաքականության վրա։

Նշենք, որ սա վերջին 17 ամիսների ընթացքում Օբամա–Էրդողան առաջին հանդիպումն էր։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հրաժարվում էր հանդիպել Էրդողանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը