Լրահոս

06.09.2014 14:10


ԱՄՆ զինվորականներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում

ԱՄՆ զինվորականներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում

«FlyDubai» ավիաընկերության օդանավը, որը վարձակալության էր տրվել զինվորականներին և ուղղվում էր աֆղանական Բահրամ բազայից՝ Քաբուլի հյուսիսից ՄԱԷ, ստիպված է եղել վայրէջք կատարել Իրանի հարավում «բյուրոկրատական խնդիրների» պատճառով։ Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը։

Ինչպես նշում է ԱՄՆ պետքարտուղարությունը, իրանական իշխանությունները հորդորել են օդաչուներին հետ վերադառնալ աֆղանական բազա փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով, սակայն օդանավի անձնակազմը չի կարողացել նման մանևր կատարել, քանզի օդանավը բավականաչափ լիցքավորված չէր վառելանյութով։ Իրանի իշխանությունները պահանջել են վայրէջք կատարել երկրի տարածքում։

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ՝ Իրանի տարածքում մի քանի ժամ գտնվելուց հետո բոլոր խնդիրները լուծվել են. ինքնաթիռը շարունակել է թռիչքը և վայրէջք կատարել Դուբայում։ Ինչպես տեղեկացնում է «CNN» գործակալությունը, օդանավում 140 մարդ էր գտնվում, ներառյալ՝ 100 ԱՄՆ քաղաքացի։ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը ողջունել է բոլոր կողմերի ջանքերն՝ օդանավի ապահով թռիչքի ուղղությամբ։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը