Լրահոս

06.09.2014 17:05


Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին (տեսանյութ)

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը։ Դրան նախորդել է ՀՀԿ ԳՄ նիստը, որը տեղի է ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակում։ Այդ նիստից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ անդամների հետ շարժվել է դեպի Կառավարության նիստերի դահլիճ։ Երբ լրագրողները նրանից փորձել են պարզել, թե ո՞րն է արտահերթ նիստ հրավիրելու պատճառը, Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել՝ ընդգծելով միայն. «Ինձ հարցեր ներսում են տալիս»։

Լրագրողները հարցեր են ուղղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով ասել է, որ մարզպետ դառնալու առաջարկ չի ստացել, բայց կցանկանար նորից զբաղեցնել այդ պաշտոնը։

«Խի՞ չեմ ցանկանա որ»,–ասել է Ս. Խաչատրյանը։

Իսկ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին նյարդայնացրել է, որ լրագրողներն իրեն նկարահանում են։

«Կարո՞ղ ա գիտեք հոլիվուդյան աստղ եմ»,–դժգոհել է Ա. Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը