Լրահոս

06.09.2014 18:07


Արցախի սահմանն անցած ադրբեջանցին բարձրաստիճան ոստիկանի որդի է

Արցախի սահմանն անցած ադրբեջանցին բարձրաստիճան ոստիկանի որդի է

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18.10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարած ադրբեջանցին Տերտերի շրջանի Պետավտոտեսչության պետի տեղակալ Սամիր Մամեդովի որդին է:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել է ԼՂՀ համապատասխան ծառայություններին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը