Լրահոս

07.09.2014 21:05


Երկրաշարժ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14.15-ին, ԱԻՆ–ում ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.41-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 41.050 և արևելյան երկայնության՝ 43.890:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Կրասար, Լեռնագյուղ և Վարդաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ: Զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը