«Բոլորայն, այսպեսկոչված, փաստարկները, թեև, ճիշտնասած, եսփաստարկչեմտեսնում, որբերումենսահմանադրականբարեփոխումներիհակառակորդները, ինձհամարանհասկանալիեն: Եթեորևէմեկըձեզնիցլսելէորևէփաստարկ, եսկցանկանայի, որպեսզիդուքհնչեցնեիքայսդահլիճում»,- ՀՀԿ խորհրդի նիստում երեկ հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Մտահոգիչ ինքնավստահություն: Մյուս կոմից էլ՝ գործող նախագահը նման կեցվածքով հանդես է գալիս բացառապես սեփական կուսակցության պատերի ներսում ու «խիստ պատասխանատու» ԶԼՄ-ի հետ հանդիպումների ժամանակ:
Ասում եք՝ սահմանադրական փոփոխություններին դեմ բերվող փաստարկներ չե՞ք լսել: Շատ տարօրինակ է: Ուրեմն, լսե՛ք:
Հայաստանի առնվազն 80 տոկոսը դեմ է Ձեր կողմից վարվող քաղաքականությանն ու «բարեփոխումներին»։ Սա գոնե պե՛տք է հիշեք: Դուք էիք ասում:
Այն, որ ասում եք, թե «սահմանադրական փոփոխությունների ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն, իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է», հերթական դեմագոգիան է:
Փոփոխությունները կենսական նշանակություն ունեն բացառապես Ձեզ համար. դուք ցանկանում եք վերարտադրվել, ուրիշ ոչինչ: Իսկ Հայաստանի առնվազն 80 տոկոսը դրան դեմ է: Սա փաստարկ չէ՞:
Ու ընդհանրապես, նայե՛ք 6 տարի շարունակ Ձեր նախաձեռնությունների հետևանքներին և վիճակագրական տվյալներին (հատկապես ուշադիր ուսումնասիրեք արտագաղթի թվերը): Չեք պատկերացնում, թե փաստարկներ ինչքան կբերվեն:
Դուք հայտարարում էիք, թե Թուրքիա կգնաք միայն բաց սահմանների կամ այն դեպքում, երբ մենք բացման նախաշեմին ու հանգիստ սրտով մեկնում էիք ֆուտբոլ նայելու: Թուրքիայի հետ սահմանը Ձեր պատճառով դեռ երկար փակ է լինելու, իսկ «նախաձեռնողականությունը» թուրքերին հնարավորություն տվեց մխրճվել արցախյան գործընթաց, և դրա վերջին արդյունքը ՆԱՏՕ–ի հակահայկական բանաձևն է:
Հիշո՞ւմ եք, պրն Սարգսյան, Ձեր նախընտրական հայտարարությունները. «Հայ մարդու բարեկեցությունը մեր առաջնային խնդիրն է»:
Ու ինչ եղա՞վ: Եղավ այն, որ մեր երկրի բնակչությունն աղքատանում է, փոխարենը՝ Դուք ու Ձեր նեղ շրջապատը շարունակում եք հարստանալ:
Ձեր նախաձեռնությունները խիստ վտանգավոր եզրի են հասցրել Հայաստանը, ու այդքանից հետո հայտարարում եք, թե մեր երկրին այլևս անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Հայաստանին այլ փոփոխություններ են անհրաժեշտ, ընդ որում՝ կտրուկ փոփոխություններ:
Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Հայաստանը չի կարող դառնալ մեկ կուսակցության, ավելի ճիշտ՝ մեկ մարդու գերի պետություն: Դա կնշանակի ամեն ինչի ավարտ:
Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների
«Բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում»,- ՀՀԿ խորհրդի նիստում երեկ հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Մտահոգիչ ինքնավստահություն: Մյուս կոմից էլ՝ գործող նախագահը նման կեցվածքով հանդես է գալիս բացառապես սեփական կուսակցության պատերի ներսում ու «խիստ պատասխանատու» ԶԼՄ-ի հետ հանդիպումների ժամանակ:
Ասում եք՝ սահմանադրական փոփոխություններին դեմ բերվող փաստարկներ չե՞ք լսել: Շատ տարօրինակ է: Ուրեմն, լսե՛ք:
Հայաստանի առնվազն 80 տոկոսը դեմ է Ձեր կողմից վարվող քաղաքականությանն ու «բարեփոխումներին»։ Սա գոնե պե՛տք է հիշեք: Դուք էիք ասում:
Այն, որ ասում եք, թե «սահմանադրական փոփոխությունների ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն, իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է», հերթական դեմագոգիան է:
Փոփոխությունները կենսական նշանակություն ունեն բացառապես Ձեզ համար. դուք ցանկանում եք վերարտադրվել, ուրիշ ոչինչ: Իսկ Հայաստանի առնվազն 80 տոկոսը դրան դեմ է: Սա փաստարկ չէ՞:
Ու ընդհանրապես, նայե՛ք 6 տարի շարունակ Ձեր նախաձեռնությունների հետևանքներին և վիճակագրական տվյալներին (հատկապես ուշադիր ուսումնասիրեք արտագաղթի թվերը): Չեք պատկերացնում, թե փաստարկներ ինչքան կբերվեն:
Դուք հայտարարում էիք, թե Թուրքիա կգնաք միայն բաց սահմանների կամ այն դեպքում, երբ մենք բացման նախաշեմին ու հանգիստ սրտով մեկնում էիք ֆուտբոլ նայելու: Թուրքիայի հետ սահմանը Ձեր պատճառով դեռ երկար փակ է լինելու, իսկ «նախաձեռնողականությունը» թուրքերին հնարավորություն տվեց մխրճվել արցախյան գործընթաց, և դրա վերջին արդյունքը ՆԱՏՕ–ի հակահայկական բանաձևն է:
Հիշո՞ւմ եք, պրն Սարգսյան, Ձեր նախընտրական հայտարարությունները. «Հայ մարդու բարեկեցությունը մեր առաջնային խնդիրն է»:
Ու ինչ եղա՞վ: Եղավ այն, որ մեր երկրի բնակչությունն աղքատանում է, փոխարենը՝ Դուք ու Ձեր նեղ շրջապատը շարունակում եք հարստանալ:
Ձեր նախաձեռնությունները խիստ վտանգավոր եզրի են հասցրել Հայաստանը, ու այդքանից հետո հայտարարում եք, թե մեր երկրին այլևս անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Հայաստանին այլ փոփոխություններ են անհրաժեշտ, ընդ որում՝ կտրուկ փոփոխություններ:
Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Հայաստանը չի կարող դառնալ մեկ կուսակցության, ավելի ճիշտ՝ մեկ մարդու գերի պետություն: Դա կնշանակի ամեն ինչի ավարտ:
Վախթանգ Մարգարյան