Աշխարհ

08.09.2014 10:20


ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում է հեռացնել զորքերը Վրաստանի հետ սահմանից

ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում է հեռացնել զորքերը Վրաստանի հետ սահմանից

ԱՄՆ–ը Ռուսաստանից պահանջում է ամբողջությամբ հեռացնել զորքերը Վրաստանի հետ սահմանից։ Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը։

«Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանին կոչ անել ամբողջությամբ հեռացնել զորքերը Վրաստանի հետ սահմանից, և մենք ողջունում ենք այս հարցում Վրաստանի զսպված կեցվածքը։ Ռուսաստանի գործողություններն այստեղ և Ուկրաինայում ստեղծում են երկարատև խնդիրներ, որոնց ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վերաբերվում են ամենայն լրջությամբ»,–ասել է Հեյգելը։

Այս խորագրի վերջին նյութերը