Աշխարհ

08.09.2014 10:48


ՀԱՄԱՍ–ը կոչ է անում հրադադարի վերահսկողության հանձնաժողով ստեղծել

ՀԱՄԱՍ–ը կոչ է անում հրադադարի վերահսկողության հանձնաժողով ստեղծել

ՀԱՄԱՍ–ի առաջնորդը Գազայի հատվածում և տեղական իսլամական վարչակազմի փաստացի ղեկավար Իսմայիլ Խանիան կոչ է արել Պաղեստինի և Իսրայելի միջև հրադադարի վերահսկման ազգային հանձնաժողով ստեղծել։ Այս մասին փոխանցում է «Սինխուա» գործակալությունը։

«Հանձնաժողովը պետք է ներառի պաղեստինյան խմբակցություններ, Պաղեստինյան ազգային վարչակազմը, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և ազգային համաձայնության կառավարությունը, որպեսզի հետևի Իսրայելի հետ հրադադարի պահպանմանը, որին կողմերը հասել են Կահիրեում օգոստոսին», – հայտարարել է Խանիան նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը սպառնացել էր չեղյալ համարել ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցությունը, եթե այն խանգարի Գազայի հատվածում ինքնավարության կառավարության աշխատանքին։

Հիշեցնենք, որ օոգոստոսի 26-ին հայտնի է դարձել, որ Իսրայելը համաձայնել է անժամկետ հրադադարին Գազայի հատվածում։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը