Լրահոս

08.09.2014 11:29


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեին վիրահատվել է

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեին վիրահատվել է

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեին շագանակագեղձի վիրահատություն է տարել։ Այս մասին հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը։

«Անհանգստանալու առիթ չկա», – ասել է 75-ամյա Համենեին հաջող անցած վիրահատությունից առաջ, որն իրականացվել է Թեհրանի հասարակական կլինիկաներից մեկում։

Ալի Համենեին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981-1989թթ.։ Նա արդեն 25 տարի Իրանի հոգևոր առաջնորդն է։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը