Աշխարհ

08.09.2014 11:37


Իտալիան պատրաստ է ռազմական ավիացիա ուղղել «Իսլամական պետության» դեմ

Իտալիան պատրաստ է ռազմական ավիացիա ուղղել «Իսլամական պետության» դեմ

Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղղել Իրաք «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է իտալական պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին՝ ելույթ ունենալով սեպտեմբերի 7–ի երեկոյան Սան–Ջորջո պալատում՝ Գենուայում։

«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր ինքնաթիռներն Իրաքում ԻՊ զինյալներին ռմբակոծելու համար», – մեջբերում է Պինոտտիին «Notiziario Italiano» էլեկտրոնային պարբերականը։ Նա հստակեցրել է, որ նման հայց դաշնակիցների կողմից չի ստացվել, իսկ Իտալիայի օգնությունն այդ տարածաշրջանում սահմանափակվում է թեթև զինատեսակների մատակարարմամբ։ Նրա խոսքերով՝ «ԻՊ–ն լուրջ սպառնալիք է ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար»։ Նա նաև նշել է, որ Իրատիլայի կառավարությունը «չի դիտարկում սեփական զորքերի ուղղում Սիրիա»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը