Լրահոս

08.09.2014 11:28


ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են ԼՂՀ-ում գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացուն

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են ԼՂՀ-ում գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացուն

Կարմիր խաչի երևանյան գրասենյակի փոխանցմամբ՝ միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի քաղաքացուն։

Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 5-ին`18:10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ԶՈւ-ի շփման գծում պետական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիրօղլու Մամեդովը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ նա ԱՀ Տերտերի շրջանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է:

Այս խորագրի վերջին նյութերը