«Քառյակն» առաջարկում է աղետալի չափերի հասնող արտագաղթի հարցը քննարկել խորհրդարանում
Այսօր մեկնարկած ԱԺ նիստում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար ԼևոնԶուրաբյանը ոչիշխանական «քառյակի» անունից դիմեց ԱԺ նախագահին՝ պահանջելով անհապաղ լսումներ հրավիրել աղետալի չափերի հասնող արատգաղթի վերաբերյալ:
–Համաձայնպաշտոնականվիճակագրության՝ երկրից 2008–2013թթ. հեռացելէ 212 000 մարդ, ընդ որում՝վերջինչորստարիներինհեռացողներիտարեկանմիջինըբարձրացելէ 41 000-իմակարդակի: Հայաստանիամբողջպատմությանմեջսաառաջինդեպքնէ, երբխաղաղպայմաններումբնակչություննարտագաղթումէ: Երկրիքաղաքականուժերըպարտավորենբացքննարկումսկսելարտագաղթիևդրահաղթահարմանուղղությամբ,–ասել է Լևոն Զուրաբյանը
Կոնգրեսի անունից նա վստահություն է հայտնել, որ նմանիրավիճակիհամարպատասխանատուէ օրվա իշխանությունը՝իր համատարած կոռուպցիայով:
–Եթե դուքխնդրիհետկապվածասելուբանունեք, եկեքբացխոսակցությունսկսենքմերժողովրդիհետՀայաստանըդատարկվելուվտանգիցփրկելունպատակով,-նշել է Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ավելացրել է, որ ուսումնասիրել են Հայաստանում բոլոր կառույցների տվյալները դեմոգրաֆիկ փոփոխությունների վերաբերյալ, և շատ լուրջ խոսելու բան կա այդ թեմայով։
–Անհրաժեշտ է, որ խորհրդարանը իմանա դրա մասին։Կարող եք ձևաչափը դուք ընտրել, բայց հարցի քննարկումը թիվ մեկ մարտահրավերն է այսօր։ Մենք հարցը խորհրդարանին ներկայացնելու խնդիր ենք դնում,–ասել է Ա. Մանուկյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշել է, որ հարցն առաջարկել են խորհրդարանում բարձրացնել սահմանամերձ շրջանների բնակիչները։
–Չեմ կարծում, որ արտագաղթը պայմանավորված է Սփյուռքի գոյությամբ և Արցախի խնդրով։ Արտագաղթը հետևանք է, պատճառ չէ, իսկ եթե քննարկենք պատճառները, կտեսնենք, որ հսկա սպեկտոր է բացվում,–ավելացրել է նա։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հակադարձել է՝ եթե դուք գնահատական եք տալիս, թե ինչի հետևանք է, էլ ի՞նչը պիտի քննարկենք։
–Իսկ ընդհանրապես, նման խնդիրները հանձնաժողովների լիազորությունն են։ Հարցը նախապատրաստե՛ք, կնայենք,–ավելացրել է Գ. Սահակյանը։
«Քառյակն» առաջարկում է աղետալի չափերի հասնող արտագաղթի հարցը քննարկել խորհրդարանում
Այսօր մեկնարկած ԱԺ նիստում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ոչիշխանական «քառյակի» անունից դիմեց ԱԺ նախագահին՝ պահանջելով անհապաղ լսումներ հրավիրել աղետալի չափերի հասնող արատգաղթի վերաբերյալ:
–Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ երկրից 2008–2013թթ. հեռացել է 212 000 մարդ, ընդ որում՝ վերջին չորս տարիներին հեռացողների տարեկան միջինը բարձրացել է 41 000-ի մակարդակի: Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղ պայմաններում բնակչությունն արտագաղթում է: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են բաց քննարկում սկսել արտագաղթի և դրա հաղթահարման ուղղությամբ,–ասել է Լևոն Զուրաբյանը
Կոնգրեսի անունից նա վստահություն է հայտնել, որ նման իրավիճակի համար պատասխանատու է օրվա իշխանությունը՝ իր համատարած կոռուպցիայով:
–Եթե դուք խնդրի հետ կապված ասելու բան ունեք, եկեք բաց խոսակցություն սկսենք մեր ժողովրդի հետ Հայաստանը դատարկվելու վտանգից փրկելու նպատակով,-նշել է Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ավելացրել է, որ ուսումնասիրել են Հայաստանում բոլոր կառույցների տվյալները դեմոգրաֆիկ փոփոխությունների վերաբերյալ, և շատ լուրջ խոսելու բան կա այդ թեմայով։
–Անհրաժեշտ է, որ խորհրդարանը իմանա դրա մասին։ Կարող եք ձևաչափը դուք ընտրել, բայց հարցի քննարկումը թիվ մեկ մարտահրավերն է այսօր։ Մենք հարցը խորհրդարանին ներկայացնելու խնդիր ենք դնում,–ասել է Ա. Մանուկյանը։

7or.am