ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ԱԺ–ն համեմատել էր խրամատի, իսկ խորհրդարանի աշխատանքներից բացակայող հանրապետականներին՝ խրամատը լքող զինվորի հետ։ Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում, սակայն, ՀՀԿ–ականները նախկինի պես շտապել են հեռանալ նիստերի դահլիճից։ Նրանց շարքում է եղել նաև Մանվել Գրիգորյանը։ Լրագրողների դիտարկմանը՝ լքո՞ւմ եք խրամատը, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.
–Լքող ըլնի, հետևին ձեռ կտամ։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի էր համարել:
«Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը,–ասել էր նա,–եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:
Մանվել Գրիգորյանը՝ խորհրդարանական «խրամատի» մասին

7or.am