Լրահոս

08.09.2014 16:59


Արամ Մանուկյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը մտահոգված է

Արամ Մանուկյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը մտահոգված է

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի պահանջին՝ լինել խորհրդարանի «խրամատում» և մասնակցել ԱԺ աշխատանքներին, ասել է.

–ՀՀԿ-ն մտահոգվելու խնդիր ունի. առավելագույն ձայները, որոնցով ՀՀԿ-ն կարողանում է ազդել քվեարկությունների վրա, 65-66 է: ՀՀԿ–ն պարտավոր է մտահոգվել և զգալ այն վտանգը, որը ոչիշխանական ուժերը ներկայացնում են։ ՀՀԿ–ն քվորումի խնդիր ունի, իսկ որպես օրենսդիր խմբակցություն՝ գոյություն չունի:

Ա. Մանուկյանը նշել է, որ 24 տարվա մեջ առաջին անգամ իշխող խմբակցությունը միայն մեկն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը