Լրահոս

08.09.2014 17:34


Սիրիական օդուժը հարվածել է «Իսլամական պետության» բազաներին

Սիրիական օդուժը հարվածել է «Իսլամական պետության» բազաներին

Սիրիական ռազմուժը հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» սուննի ծայրահեղական խմբավորման բազաներին Դեյր–էզ–Զոր նահանգում՝ Իրաքի հետ սահմանին։ Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչները կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ են կրել Էր–Ռաշիդիա և Էլ–Խովեյկա շրջաններում, ինչպես նաև հին օդանավակայանի մատույցներում։ ԻՊ զինյալներ են ոչնչացվել նաև Մուհասան և Մրեյիա օազիսներում։

Սիրիական օդուժը շտապել է օգնության ապստամբած բեդուիններին Դեյր–էզ–Զոր քաղաքի մատույցներում։ Ուկեյդաթ ցեղախմբի աշխարհազորայինները, ինչպես տեղեկացնում է «Սուրիա ալ–Էն» տեղեկատվական գործակալությունը, հաջողված գործողություն են իրականացրել վարձկանների դեմ, որոնք գերեվարել էին նրանց առաջնորդին։ 18 զինյալ է սպանվել, իսկ շեյխ Խալիլ ալ–Խաֆելն ազատվել է։ Նախորդ շաբաթ վարձկանները մահապատժի էին ենթարկել այդ շրջանի բեդուինների ընտանիքներից 20 մարդու։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը