Լրահոս

11.09.2009 15:13


Քաղաքապետարանն արգելեց ս/թ. սեպտեմբերի 21-ին զանգվածային միջոցառման անցկացումը

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ՝ ս/թ. սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին և 24-ին   զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին:
Ըստ իրազեկումների՝ նախատեսվում է  զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որոնք կմեկնարկեն հանրահավաքով և կավարտվեն երթով:
Իրազեկումները քննարկվել են ս/թ. սեպտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետարանում' իրազեկումների հեղինակի բացակայությամբ:
Քննարկման արդյունքում Երևանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Արտակ Զեյնալյանի՝ ս/թ. սեպտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին և 24-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին  իրազեկումները: Միաժամանակ, առաջնորդվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, ըստ որի՝ նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը,  քաղաքապետարանն արգելեց ս/թ. սեպտեմբերի 21-ին զանգվածային միջոցառման անցկացումը:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրազեկումների հեղինակը պատշաճ կարգով ծանուցվել է կայացված որոշումների մասին: Որոշումները փակցվել են նաև Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքացիների ընդունելությունների սրահում՝ դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:

Երևանի քաղաքապետարան

 

 

Այս խորագրի վերջին նյութերը