Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով ձերբակալվել է շարքային
Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, կամ հալածելով, կամ ծեծելով, կամ այլ բռնի գործողություններ կատարելով) ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը /ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: