ԱԺ քառօրյայի այսօրվա նիստում քվեարկության է դրվել Կառավարության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք վերցնելով՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ արատավոր ավանդույթները շարունակվում են։
–Շարունակվում են հապճեպ կերպով հանձնաժողով ուղարկել նախագծեր, պարտադրել կամ փորձել պարտադրել հանձնաժողովին արագ եզրակացություն տալ։ Ավելին՝ Կառավարության ներկայացուցիչը հանձնաժողովի նիստում ապատեղեկատվություն է տարածում՝ նշելով, թե նախագիծը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ, և բնապահպանական բազմաթիվ հ/կ–ներ համաձայն են եղել տվյալ մոտեցումներին։ Սա խիստ արատավոր աշխատաոճ է։ Քանիցս ասել ենք, որ փորձ չարվի առանց լրջագույն քննարկումների՝ մի քանի ժամ առաջ հանձնաժողով, ԱԺ ուղարկել նախագծեր։ Այս ամենից ելնելով՝ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի այս նախագծի քվեարկությանը,–ասել է Ն. Զոհրաբյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պնդել է, որ այս օրինագծի վերաբերյալ լսումներ են եղել, ինչպես նաև՝ ներկայացված է այն հ/կ–ների ցանկը, որոնց հետ քննարկվել է նախագիծը։
–Ի դեպ, ես համամիտ եմ և կաշխատեմ, որպեսզի որևէ օրենք հապճեպ կարգով ԱԺ քննարկմանը չդրվի,–ավելացրել է Գ. Սահակյանը։
Այնուհետև օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 72 կողմ, 10 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նաիրա Զոհրաբյան. «Արատավոր ավանդույթները շարունակվում են»

7or.am