Մեկնաբանություն

09.09.2014 13:20


Ֆիբոնաչի1

Ֆիբոնաչի1

Անընդհատ շարքում լինելը երևակայությունից զուրկ մարդկանց միակ հանրգրվանն է։

Շարքից դուրս չգալով առաջ գնալ հնարավոր է միայն առջևից կանգնածներին փուռը տալով։

Երևակայության բացակայությունն ու առաջ գնալու ցանկությունը սպառնում են առջևի կանգնածներին։ Նրանց՝ շարքից դուրս գալը կամ հետ ընկնելը սպառնում է ամբողջ շարքին։

Երևակայության բացակայությունն ու շարքում առաջինը լինելու մոլուցքը սուբյեկտին դարձնում է վտանգավոր շրջապատի համար։ Վերջապես, նա հասնում է իր բաղձալի նպատակին՝ շարքում առաջինն է։ Շարք չկա. բոլորն անդեմ շարքայիններ են։ Սակայն դրանով չի ավարտվում. անդեմ շարքի առաջին համարը ցանկանում է ամենուրեք ու մշտապես հաստատել իր կարգավիճակը։ Բայց չի ստացվում. Ֆիբոնաչիի օրենքը դա բացառում է։ Առաջ գնալու համար անհրաժեշտ է հետևում եղած արդյունքների գումար։ Իսկ հետևում անփառունակ կենսագրությունն է, անդեմ շարքը՝ փուռը տված ու փչացած դեմքերով, և ամեն ինչի բացակայությունը, այդ թվում՝ երևակայության։

Վախթանգ Մարգարյան

1Ֆիբոնաչի- թվային շարք, որում ամեն հաջորդ թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին

Այս խորագրի վերջին նյութերը