Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի հեղինակած «ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» թիվ 1677 բանաձեւում հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռն ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարելուն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին□ ԱԺ որոշման նախագիծը: Այն շրջանառության մեջ էր դրվել 2009թ. հուլիսի 3-ին: Նախագծով առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում 2004թ.-ից առ այսօր Հայաստանի կողմից չկատարված երկու պարտավորությունների իրականացման համար. 1) հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացում եւ 2) «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճռի ի կատար ածում, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հսկողության տակ: Այս պարտավորությունները տարբեր ձեւակերպմամբ տեղ են գտել ԵԽԽՎ թիվ 1374 (2004), 1609(2008), 1620(2008), 1643(2009) եւ հատկապես ամենավերջին' 1677 (2009) բանաձեւում: Օրինագծի հեղինակ Ստյոպա Սաֆարյանը հանգամանալից ներկայացրեց այդ պարտավորության նախապատմությունը, որն այսօր հանգել է դրանց կատարման հետ կառավարության դիրքորոշման կոշտ հակադրությանը, այն է' հեռուստահաճախության որեւէ մրցույթ չանցկացնել մինչեւ 2010 թվականը: Խնդրի գոյությունն ընդունելով հանդերձ' ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ արտահայտվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով գլխավորում է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը: Նա, իբրեւ հարցի լուծման ուղի, մատնանշեց խորհրդարանական լսումների հրավիրումը: Սակայն Ս.Սաֆարյանը հիշեցրեց, որ այդպիսի լսումներ անց են կացվել ավելի քան 1 տարի առաջ' ԵԽԽՎ 1609 (2008) բանաձեւի ընդունումից հետո, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել: «Այս 5 տարիների ընթացքում պարտավորության կատարման ուղղությամբ լուրջ եւ հետեւողական քայլեր չի իրականացրել նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ում իրավասությունների ներքո է գտնվում հեռուստատեսության բնագավառի օրենսդրական կարգավորումը»,- ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման հրամայականը հիմնավորեց Ս.Սաֆարյանը: «Մելտեքս ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի որոշման պահանջների քննարկման ժամանակ Դ.Հարությունյանը մեկնաբանեց, թե դրա «հիմնական հիմնավորումը ՀՌԱՀ-ի կողմից Մելտեքս ՍՊԸ-ին «Ա1+»-ի բոլոր հայտերի մերժման ժամանակ պատճառաբանված որոշում չհրապարակելն է»: Սաֆարյանը նշեց, որ դա թեպետ ՄԻԵԴ-ի կողմից տրված գնահատականներից մեկն է, բայց ոչ հիմնականը' բառացի մեջբերելով այդ որոշումից մնացյալ հատվածները (ի պատասխան Դ.Հարությունյանի հորդորի): «Իրականում ՄԻԵԴ-ի որոշմամբ ասվում է, որ «պետական իշխանության կողմից կամայական միջամտության», «գործող օրենքի անորոշության», դրանով ՀՌԱՀ-ին ընձեռված «հայեցողական ընտրության ու պատճառաբանված որոշում չհրապարակելու լիազորության» և այդ ամենից Ա1+-ի կողմից «համարժեք պաշտպանության հնարավորություն չունենալու» արդյունքում միջամտվել է տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու Ա1+-ի իրավունքին, եւ հանգեցրել Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտմանը: Հետեւաբար, խախտվել է ոչ միայն պատճառաբանված որոշում ստանալու Ա1+-ի իրավունքը, այլ նաեւ տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու իրավունքը, որոնք կվերականգնվեն միայն նոր մրցույթի անցկացման միջոցով□,- հիմնավորեց Սաֆարյանը: Նա նաեւ հավելեց, որ առաջարկվող լուծումը շահեկան է նաեւ այն առումով, որ այդ հանձնաժողովում կաշխատեն յուրաքանչյուր խմբակցությունից առաջադրված եւ այդ խնդրով հետեւողականորեն զբաղվելու պատրաստ մեկական պատգամավոր, կներգրավվեն այդ ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպություններ ու նախեւառաջ Ա1+-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ' արհեստավարժ փորձագետներ: Իսկ տարեվերջին' ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ու ձմեռային լիագումար նիստի նախօրեին կատարված կլինի եւս մեկ պարտավորություն, որը միջազգային ատյաններում Հայաստանին խոցելի է դարձրել տարիներ շարունակ չկատարված լինելու պատճառով: Չնայած հակադիր ելույթների բացակայությանը եւ հեղինակի հորդորներին' ուղղված մինչեւ քառօրյա նիստերի օրակարգում այն ընդգրկելը համատեղ աշխատելուն, հանձնաժողովը, այդուհանդերձ միաձայն դեմ քվեարկեց նախագծին դրական եզրակացություն տալուն ու այն ինքնաբերաբար անգամ ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգ ներառելուն: ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱԺ մեծ օրակարգում այն ներառելու հարցը քվեարկությամբ կորոշվի սպետեմբերի 15-ին' ԱԺ լիագումար նիստում:
Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը մերժվեց

«Ժառանգություն» խմբակցություն