Լրահոս

09.09.2014 14:17


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ դեսպան Բալքարն իր փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ կներդնի ի նպաստ երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման: Ընդգծելով, որ հայ-արաբական բարեկամական հարաբերությունները գնում են դեպի դարերի խորքերը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հիմքի վրա էլ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ, որտեղ, նրա խոսքով, անշուշտ, կարեւոր դերակատարություն է հատկացնում նաեւ Հորդանանին:

Սերժ Սարգսյանը եւ դեսպան Բալքարը համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է նպատակաուղղել ջանքերը: Այդ համատեքստում կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կխթանի նաեւ առեւտրատնտեսական կապերը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության մասին:

Հորդանանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանի եւ Հորդանանի միջեւ բարեկամական կապերն ավելի սերտացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը