Լրահոս

09.09.2014 19:01


Եմենում ուժայինները կրակ են բացել շիա ցուցարարների ուղղությամբ

Եմենում ուժայինները կրակ են բացել շիա ցուցարարների ուղղությամբ

Եմենի մայրաքաղաք Սանայում բախումներ են տեղի ունեցել շիա ցուցարարների և ուժայինների միջև։ «Ալ–Արաբիայի» փոխանցմամբ՝ զինվորական ստորաբաժանումները ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել այն բանից հետո, երբ վերջինները փորձել են մտնել կառավարության շենք։

Նախնական տվյալներով՝ 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Ցուցարարները բողոքում են կառավարության մի շարք որոշումների դեմ, որոնք հանգեցրել են վառելիքի գների թանկացման։

Այս խորագրի վերջին նյութերը