Լրահոս

09.09.2014 17:08


Գ. Ջհանգիրյան. «Հայ ժողովուրդը պլանշետով ո՛չ խոպան է գնում, ո՛չ տուալետ, ոչ էլ սար»

Գ. Ջհանգիրյան. «Հայ ժողովուրդը պլանշետով ո՛չ խոպան է գնում, ո՛չ տուալետ, ոչ էլ սար»

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդգծել է, որ այս փոփոխության անհրաժեշտությունը չէր լինի, եթե նախկին օրենքը սխալ ձևակերպումներով չընդունվեր։

–Պետք էր ինտերնետացված փոխնախարարին ասեինք, որ հայ ժողովուրդը պլանշետով ո՛չ խոպան է գնում, ո՛չ տուալետ, ոչ էլ սար. հայ ժողովուրդն ինտերնետացված չի: Մարդիկ կան, որ մինչև հիմա փոստն ու ծրարն են նախընտրում,-ասել է Գ. Ջհանգիրյանը:

Նշենք, որ վերոնշյալ օրենսդրական փոփոխությամբ վարորդներին առաջարկվում է անձամբ ընտրել տուգանքների մասին ծանուցում ստանալու իրենց հարմար տարբերակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը