Ստեփան Դեմիրճյան. «Անհրաժեշտ են իրական փոփոխություններ և ոչ թե արհեստական օրակարգեր»
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր ՍտեփանԴեմիրճյանն ԱԺ իր ելույթում նշել է, որ երկրի առջև կանգնած խնդիրները չեն սահմանափակվում 4 խմբակցությունների ներկայացրած 12 կետերով։
–Կուտակվածխնդիրներըշատեն,ևդրանքառաջինհերթինպայմանավորվածենտարիներշարունակիրականացվողհակաժողովրդականքաղաքականությամբևապաշնորհկառավարմամբ։Կարևորագույնխնդիրէանպատժելիությանևամենաթողությանվերացումը։Ո՞վէառայսօրպատասխանտվել 2008թ. մարտի 1-ի 10 սպանություններիհամար,ևո՞վէհավատում, որցանկությանդեպքումայդոճրագործությունըհնարավորչէբացահայտել,–ասել է Ս. Դեմիրճյանը,–պատասխանատուպաշտոններումշատդեպքերումնշանակվումկամվերանշանակվումենարատավորված, իրենցգործըձախողած, հանցագործություններիմեջխրվածանձինք։Կոռուպցիայիդեմանհաշտպայքարիմասինհայտարարողվարչախումբըիշխանականլծակներնօգտագործումէիրմերձավորներինեկամտաբերպաշտոններումտեղավորելու, նրանցբիզնեսշահերըսպասարկելունպատակովևանամոթաբարխոսումարդարությունիցևօրինականությունից։Վերահսկիչպալատիվերջինզեկույցըևսմեկանգամցույցտվեց,թեինչպեսէթալանվումպետականբյուջեն։
Ս. Դեմիրճյանը վստահ է, որ այս ամենը խարխլում է մեր պետականության հիմքերը, սպանում է մարդկանց հավատը պետության նկատմամբ և նպաստում արտագաղթին.
Ս. Դեմիրճյանն անիմաստ է համարում խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, քանի դեռ չի իրացվում Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը։
–Անհրաժեշտենիրականփոփոխություններևոչթեարհեստականօրակարգեր։ՀայաստանինառաջինհերթինանհրաժեշտէժողովրդիկողմիցընտրվածևՍահմանադրությունըհարգողիշխանություն։Սրանի՛ցէպետքսկսել, սա՛էօրվահրամայականը։Արդարընտրություններևազնիվիշխանություն. ահա՛թեինչէպետքմերերկրին,–եզրափակել է նա։
Ստեփան Դեմիրճյան. «Անհրաժեշտ են իրական փոփոխություններ և ոչ թե արհեստական օրակարգեր»
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն ԱԺ իր ելույթում նշել է, որ երկրի առջև կանգնած խնդիրները չեն սահմանափակվում 4 խմբակցությունների ներկայացրած 12 կետերով։
–Կուտակված խնդիրները շատ են, և դրանք առաջին հերթին պայմանավորված են տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականությամբ և ապաշնորհ կառավարմամբ։ Կարևորագույն խնդիր է անպատժելիության և ամենաթողության վերացումը։ Ո՞վ է առ այսօր պատասխան տվել 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների համար, և ո՞վ է հավատում, որ ցանկության դեպքում այդ ոճրագործությունը հնարավոր չէ բացահայտել,–ասել է Ս. Դեմիրճյանը,–պատասխանատու պաշտոններում շատ դեպքերում նշանակվում կամ վերանշանակվում են արատավորված, իրենց գործը ձախողած, հանցագործությունների մեջ խրված անձինք։ Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին հայտարարող վարչախումբը իշխանական լծակներն օգտագործում է իր մերձավորներին եկամտաբեր պաշտոններում տեղավորելու, նրանց բիզնես շահերը սպասարկելու նպատակով և անամոթաբար խոսում արդարությունից և օրինականությունից։ Վերահսկիչ պալատի վերջին զեկույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է թալանվում պետական բյուջեն։
Ս. Դեմիրճյանը վստահ է, որ այս ամենը խարխլում է մեր պետականության հիմքերը, սպանում է մարդկանց հավատը պետության նկատմամբ և նպաստում արտագաղթին.
–Եվ, իհարկե, ավելորդ է խոսել երկրի առաջընթացի մասին, քանի դեռ մեր երկրում իշխանությունը չի ձևավորվում համաձայն Սահմանադրության՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։
Ս. Դեմիրճյանն անիմաստ է համարում խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, քանի դեռ չի իրացվում Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը։
–Անհրաժեշտ են իրական փոփոխություններ և ոչ թե արհեստական օրակարգեր։ Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված և Սահմանադրությունը հարգող իշխանություն։ Սրանի՛ց է պետք սկսել, սա՛ է օրվա հրամայականը։ Արդար ընտրություններ և ազնիվ իշխանություն. ահա՛ թե ինչ է պետք մեր երկրին,–եզրափակել է նա։
7or.am