Լրահոս

09.09.2014 18:00


Ադրբեջանն ապրիլին կսկսի TANAP գազատարի կառուցումը

Ադրբեջանն ապրիլին կսկսի TANAP գազատարի կառուցումը

Ադրբեջանի Նավթի պետական ընկերությունը 2015 թվականի ապրիլին կսկսի Տրանս–Անատոլիական գազատարի (TANAP) կառուցումը։ Այս մասին հաղորդել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը։ Ներկայումս կազմակերպությունը շարունակում է գնել հողերը գազատարը կառուցելու համար, ինչպես նաև զբաղվում է տենդերների կազմակերպմամբ երեք շինարարական ճամբար կառուցելու համար։

Մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել տենդերային գործընթացը և ընտրել նրանց, ովքեր 2015 թվականի ապրիլի 1-ից կսկսեն հողային աշխատանքները գազատարի կառուցման համար։

TANAP գազամուղը նախատեսված է Շահ–Դենիզ հանքից՝ վրաց–թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմաններ գազի արտահանման համար։ Ինչպես ենթադրվում է, գազամուղով կանցկացվի 16 մլրդ կուբամետր գազ, որից 10 մլրդ–ն կուղղվի Եվրոպա, 6 մլրդ–ը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ։

Տեղեկացնում է interfax.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը