Կուտակային կենսաթոշակային նոր օրենքը կրկին կվիճարկվի ՍԴ-ում
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ կուտակային կենսաթոշակային նոր օրենքը կրկին վիճարկմվելու է ՍԴ-ում: «Նոր օրենքը վիճարկվելու է երեք հիմնական հարթություններում՝ օրենքի ընդունման ընթացակարգերի խախտում, իրավունքի գերակայության սկզբունքի խախտում, սոցիալական իրավունքի` սահմանադրությամբ ամրագրված նորմերի խախտում»,-հայտարարել է Արծվիկ Մինասյանը: Նա նաև նշեց, որ բողոքարկման նախաձեռնությունը պաշտպանում են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Նախաձեռնությունը հավանություն է ստացել ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից: