Գագիկ Մինասյան. «Կառավարության կողմից թանկացում չի եղել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը մեկնաբանել է օրերս հագուստի ներկրման համար նախատեսվող բեռնափոխադրման կրկնակի թանկացումը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել անհատ ձեռներեցները, Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները, ովքեր բացատրություն էին պահանջում կառավարությունից։ Կառավարությունը նշում է, որ նրանք այդպիսի որոշում չեն կայացրել և գների բարձրացման համար մեղադրում է բեռնափոխադրող ընկերություններին, սակայն վերջիններս էլ պնդում են, որ կառավարության հրամանով է թանկացում տեղի ունեցել։
Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ կառավարության կողմից բեռնափոխադրման թանկացում տեղի չի ունեցել, քանի որ այն կարող է թանկանալ միայն օրենքով սահմանված կարգով և տնտեսվարող սուբյեկտներն են բարձրացրել դրանց գինը։