Մեկնաբանություն

10.09.2014 09:08


Ե՞րբ է բացվելու «Պատանի Լիսկա» հայրենասիրական ակումբը

Ե՞րբ է բացվելու «Պատանի Լիսկա» հայրենասիրական ակումբը

Կրթական ոլորտում բարեփոխումներն արագ տեմպերով շարունակվում են։

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Փաստորեն, պատանիների համար որպես հայրենասիրության օրինակ է ծառայելու վաղուց արդեն պատանեկան տարիքից դուրս եկած Մանվել Գրիգորյանը։ Իսկ դա նշանակում է, որ պատանիներին սովորոցնելու են ճամբարափոխության նրբությունները, քաղաքական կոնյունկտուրշիկության արդյունքում սպասվելիք նյութական օգուտներին տիրանալու ձևերն ու այլ «հայրենասիրական» բաներ։ Սովորեցնելու են նաև գեներալ–պատգամավոր դառնալու մեխանիզմները։

Այսպես որ շարունակվի՝ դպրոցներում շուտով կարող են բացվել «Պատանի Լիսկա», «Պատանի փայմտնող», «Պատանի «գալիվուդյան աստղ»», «Պատանի մուտիլովչիկ», «Պատանի եվրաասոցացվող», «Պատանի եվրասիացի» և նմանատիպ այլ հայրենասիրական ակումբներ։

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները հենց այդպիսի՛ ակումբների երկիր են նախատեսում։ Այնպես որ, այդ փոփոխությունների մոլի պաշտպանները լրացուցիչ փաստարկներ են ստանում քարոզի համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը