Լրահոս

10.09.2014 10:43


Ձեռքը մնացել է «Ռենեսանս» ռեստորանի վերելակի և պատի միջև ընկած հատվածում

Ձեռքը մնացել է «Ռենեսանս» ռեստորանի վերելակի և պատի միջև ընկած հատվածում

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 23.01-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ձեռքը մնացել է Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի վերելակի դռների արանքում:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի և պատի միջև ընկած հատվածում:

Փրկարարները դուրս են բերել 1991 թ. ծնված Ն. Ա.-ին, ով ոտքի և ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը