Լրահոս

11.09.2009 16:39


Մանվել Սարգսյան. «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը ո՛չ ցանկություն ունեին, ո՛չ էլ պատրաստ էին նման խոր հարաբերություններ ստեղծել»

Մանվել Սարգսյան. «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը ո՛չ ցանկություն ունեին, ո՛չ էլ պատրաստ էին նման խոր հարաբերություններ ստեղծել»

-Այսօր էլ երևում է, որ Թուրքիան ցանկություն չունի անմիջական զրույցներ ունենալ Հայաստանի հետ։ Կարծես թե բոլոր հարցերը քննարկվում, ու որոշումներ են ընդունվում գերտերություների հետ, և դրանց միջոցով փորձում են Հայաստանին պարտադրել այս կամ այն որոշումը,-ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդական, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան աշխատելու է բոլոր հնարավորությունները գործի դնել, որպեսզի Ցեղասպանության և ղարաբաղյան հարցերում օգուտ ստանա Հայաստանից։

-Արձանագրությունների կետերը ոչ մի բան չեն որոշում։ Մեզ համար շատ կարևոր է Ցեղասպանության խնդիրը Թուրքիայի կողմից ճանաչելը, և եթե ուրիշ մոտեցում  ընդունելի չէ, ապա այս փատաթղթերը նայելն ընդհանրապես անիմաստ է. փաստաթղթի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ հասարակությունն ասի, որ կարելի է խոսել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, եթե այնտեղ բան չկա։ Թե չէ փաստաթուղթը պարզ  փաստաթուղթ է, և ոչ մի սպեցիֆիկ բան չի պարունակում հատուկ Հայաստանի կամ Թուրքիայի համար,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է Մանվել Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը