Լրահոս

10.09.2014 12:19


Կիրո Մանոյան. «Հունաստանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը այդ երկրում առկա մթնոլորտի արդյունք է»

Կիրո Մանոյան. «Հունաստանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը այդ երկրում առկա մթնոլորտի արդյունք է»

Այսօրվա մամուլի ասուլիսին ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ողջունել է Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Միաժամանակ, նա չբացառեց օրինագծի դեմ ԵՄ–ի կողմից որոշակի քայլերի ձեռնարկումը։

«Պետք է հետևել առաջիկա ամիսներին Եվրոպական դատարանի քայլերին, քանի որ հնարավոր է՝ Եվրոպական դատարանը այն համարի խոսքի ազատությունը կաշկանդող օրենք»,–ասել է Մանոյանը։

Ըստ բանախոսի՝ նշյալ օրինագծն ընդունվել է Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների սերտացման համատեքստում:

«Հունաստանի գործող իշխանությունը փորձում է ադրբեջանական քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով այնտեղի ներդրումները: Այս օրենքն իրենց երկրում առկա մթնոլորտի արդյունք է, և այդ օրենքը չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը»։

Հիշեցնենք, որ ըստ «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակի՝ Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվություն է սահմանվում ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար։

Այս խորագրի վերջին նյութերը