ՀԱԿ–ի անունից 2 տարբեր հայտարարություն կարող է արվել
-Մենք ունենք երկու տեսակի հայտարարություն ՀԱԿ-ի անունից,- «Փաստարկ» ակումբում ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀԱԿ-ը Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ մի հայտարարություն է հրապարակել, որը հետո ՀԱԿ-ում ընդգրկված կուսակցությունների մի մասի անհամաձայնությունն է առաջացրել։
Լ. Զուրաբյանն ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի հայտարարության տարբերակներից մեկն այն է, երբ այն ընդունվում է կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստի ժամանակ կամ համաձայնեցվում է բոլոր 18 կուսակցությունների հետ.
-Բայց կա նաև այլ կարգավիճակի հայտարարության՝ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հայտարարությունն է, որի հետ, այո՛, կարող են և առանձին կուսակցություններ համաձայն չլինել։ Ես որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Սկզբունքային հարցերում մենք համաձայն ենք։
Լ. Զուրաբյանը նաև նշել է, որ օգոստոսի 1-ին ընդունված հռչակագրում, որով հիմնադրվեց Հայ ազգային կոնգրեսը, հստակ նշված է, որ բոլոր անդամակցող կուսակցությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը, քաղաքական դիրքորոշումները և իրավունք ունեն անգամ ընտրություններին առանձին մասնակցել։

7or.am