Ուղեղի մահացած բջիջները, որպես կանոն, չեն վերականգնվում
Մարդու ուղեղն, ինչպես հայտնի է, բաժանված է աջ և ձախ կիսագնդերի։
Ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության, վերլուծության համար, աջը՝ բնազդների։
«Պետությունը կենդանի օրգանիզմ է»՝ հին ժամանակներից հաստատված դրույթ։ Նշանակում է՝ պետությունը ևս ուղեղ ունի։
Հայաստանի պարագայում պատկերը տխուր է ստացվում։ Պետության ուղեղի ձախ կիսագունդն ակնհայտ խնդիրներ ունի, այլապես այսօրվա վիճակում չէինք լինի, աջն էլ արձագանքում է միայն «բթվելու» ազդակներին։ Բացի նրանից, որ անընդունակ է դարձել ճիշտ եզրահանգումներ անել, աշխատում է միայն մեկ ուղղությամբ՝ լցնելու այն ստամոքսը, որը պետության հետ ոչ մի կապ չունի։
Հայաստան պետության ուղեղը «ռեսթարթի» անհապաղ կարիք ունի։ Այլապես դեգրադացվելու է մնացած ամեն ինչը։
Ի դեպ, ուղեղը միակ օրգանն է, որի մահացած բջիջները, որպես կանոն, չեն վերականգնվում։

Վախթանգ Մարգարյան