Լրահոս

10.09.2014 15:48


Վաղը՝ ջահերով երթ

Վաղը՝ ջահերով երթ

Սիրելի՛ հայրենակիցներ, սույն թվականի սեպտեմբերի 11-ին` ժամը 20:00-ին, մի խումբ հայկական և եզդիական կազմակերպություննրի նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը նվիրված է Իրաքում ցեղասպանության եթարկվող մեր եղբայրներին՝ եզդի ժողովրդին: Հայ ժողովուրդը, առավել քան որևէ ազգ, գիտի ու ճանաչում է այդ ցավը, գիտի նաև, որ դա հետևանք է 100 տարվա պատմություն ունեցող, բայց դեռևս անպատիժ մնացած հայ ժողովրդի ողբերգության: Այս երթով կոչ ենք անում միանալ և ցույց տալ աշխարհին, որ անպատիժ մնացած հանցանքը ծնել է նոր հանցանք մարդկության դեմ: Այսօր ցեղասպանության է ենթարկվում մի անմեղ ժողովուրդ` մեր եզդի եղբայրները, ովքեր մեզ հետ կողք կողքի կռվել են Բաշ Ապարանում, մասնակցել են Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերին: Մենք ձեզ հետ ենք:

Ալբերտ Գասպարյան

Այս խորագրի վերջին նյութերը