Մարզահամերգային համալիրի վաճառքից ստացված գումարը կուղղվի երկրի պաշտպանունակությանը
ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնելու գործադիրի որոշմանը։
–Մենք խորապես համոզված ենք, որ համալիրը պետք է ունենա ձեռնարկատիրական գործածություն։ Եվ պետք է գտնենք արդյունավետ կառավարիչ, վարձակալ կամ գնորդ, բայց, ամեն դեպքում, միջոցները կուղղվեն երկրի պաշտպանունակությանը։ Եվ դրանով է պայմանավորված, որ համալիրը հանձնել ենք ՊՆ–ի տնօրինությանը,–ասել է Դ. Հարությունյանը։
Նա նաև վստահեցրել է, որ ում սեփականությունն էլ դառնա մարզահամերգային համալիրը, Կարեն Դեմիրճյանի անունը վստահաբար կպահպանվի։
–Կարող եմ նաև վստահեցնել, որ համալիրը չի դառնա առևտրային կառույց և կպահպանի իր նշանակությունը։ Եվ մենք գործընթացի թափանցիկությունը կապահովենք,–ավելացրել է Դ. Հարությունյանը։

7or.am