Լրահոս

10.09.2014 17:17


Նախարար. «Կառավարությունն ամեն ինչ անելու է «Նաիրիտ»–ի վերագործարկման համար»

Նախարար. «Կառավարությունն ամեն ինչ անելու է «Նաիրիտ»–ի վերագործարկման համար»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում է, որ Կառավարության կողմից արվելու է ամեն ինչ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ–Կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ։

–Գործարանի աշխատակիցների հետ մեր վերջին հանդիպման ընթացքում ասվեց, որ մինչև սեպտեմբերի 15–ը մեկ ամսվա աշխատավարձը կստանան, և ես վստահեցնում եմ, որ այդ խոստումը կկատարենք,–ավելացրել է Ե. Զախարյանը։

Ինչ վերաբերում է «Վանաձոր–Քիմպրոմ»–ին, նախարարը նշել է, որ այն մասնավոր կառույց է, և նախարարությունն այդ գործարանի հետ առնչվում է այնքանով, որքանով, օրինակ, գյուղատնտեսության նախարարության հետ։

–Բայց «Քիմպրոմի» հարցը հուզում է նաև Կառավարությանը,–ավելացրել է Զախարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը