«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսը և Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված որևէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն ու չեն ունենալու, և որ, ընդհանուր առմամբ, մի ուժը մյուսի օրգանական շարունակությունն է։ Նա նաև «կես կատակ, կես լուրջ» հավելել էր. «Վերջում այնպես չստացվի, որ Սերժ Սարգսյանը «դե յուրե» լինի նախագահ, իսկ ՀԱԿ-ից մեկը լինի վարչապետ»։
Լրագրողների՝ «Որքանո՞վ է հնարավոր Ա. Կարապետյանի մատնանշած այս տարբերակը» հարցին այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է.
-Իսկ ի՞նչ է, մենք հո չե՞նք ուզում անպայման արյունահեղության կամ առճակատման գնով հասնել որևէ բանի։ Հակառակը՝ էվոլիուցիոն, դեմոկրատական պրոցեսը շատ ավելի գերադասելի է։
Սակայն Լ. Զուրաբյանը հավելել է, որ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք քայլերի շղթա պետք է իրականացնի.
-Եթե Սերժ Սարգսյանը դադարեցներ պատերազմը սեփական ժողովրդի դեմ, ազատեր բոլոր քաղբանտարկյալներին, ապահովեր հեռուստատեսությունների ազատությունը, օրինակ՝ թույլ տար «Ա1+»-ին գործել, անցկացներ ազատ, արդար ընտրություններ, միգուցե մենք էլ արդեն ասեինք, որ այս մարդը կատարեց լրջագույն դեմոկրատական փոփոխություններ երկրում, և նրա հետ միգուցե հնարավոր է համագործակցել և անգամ հրաժարվել արտահերթ նախագահական ընտրությունների պահանջից։ Բայց ես վստահ եմ, որ ինքն ի վիճակի չէ նման քայլերի։ Ինքն օլիգարխների սպասարկուն է։ Նա ժողովրդի կողմից ընտրված նախագահը չէ, որ նման համարձակ քայլերի գնա։
ՀԱԿ–ից որևէ մեկը վարչապե՞տ կդառնա

7or.am