Լրահոս

10.09.2014 17:57


Կ. Ճշմարիտյան. «Մենք չենք շտապում Եվրասիական միություն»

Կ. Ճշմարիտյան. «Մենք չենք շտապում Եվրասիական միություն»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ԱԺ–Կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում շտապողականություն չի դրսևորում։

–Մենք չենք շտապում Եվրասիական միություն։ Գործընթացն ընթանում է իր հունով. տնտեսական մասով բանակցություններն ավարտված են, մեր գործընկեր երկրների կողմից նոր առաջարկներ չկան,–ասել է Կ. Ճշմարիտյանը՝ հավելելով, որ այժմյան գործընթացը կապված է ԵՏՄ անդամ երկրների ներպետական ընթացակարգերի հետ։

Նախարարը նաև ասել է, որ հայաստանյան սպառողական առաջին անհրաժեշտության 800–ից ավելի ապրանքները ներառված են այն բացառությունների ցանկում, որոնք ունենալու են որոշակի արտոնություններ։ Այսինքն, դրանց գինը չի փոխվի։ Կա ևս 3500 անուն ապրանք, որոնք ՀՀ են ներմուծվելու առավել էժան գնով։

Հայաստանի մաքսատուրքերից 10%–ով ցածր են լինելու,–ասել է Կ. Ճշմարիտյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը